Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ամերիկյան Wall Street Journal թերթում հրապարակված հոդվածին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրներից մեկի դեմ Իրանի սպառնալիքի վերաբերյալ Wall Street Journal-ի հոդվածը անհիմն լուր է անվանել։
Նասեր Քանանի Չաֆին ասել է. «Արևմտյան և սիոնիստական որոշ շրջանակների կողմից նման լուրերի տարածումը նպատակ ունի բացասական մթնոլորտ ձևավորել Իրանի դեմ և վնասել տարածաշրջանի երկրների հետ դրական հարաբերություններին»:
Նա նշել է. «Հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա և միջազգային սկզբունքների ու կանոնների շրջանակներում, Իրանը շարունակում է հարևանների հետ բարիդրացիության և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման ու խթանման քաղաքականությունը»։
Ամերիկյան Wall Street Journal թերթը, Ռիադի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լարվածության և հակաիրանական մթնոլորտի ձևավորման շրջանակներում հրապարակել է հոդված, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ կիսվել է ինֆորմացիայով, թե Իրանը նախատեսում է հարձակում իրականացնել սաուդական օբյեկտների վրա:
Թերթը գրել է, որ ԱՄՆ զինված ուժերը և Արևմտյան Ասիայում գտնվող այլ ուժերը բարձրացրել են զգոնության մակարդակը։