Իրանի փոխարտգործնախարար. Միակողմանի պատժամիջոցներն աշխարհում մարդու իրավունքների համակարգված ոտնահարման ամենամեծ նախագիծն են
ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարարության քաղաքական տեղակալը Թեհրանում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Միակողմանի պատժամիջոցներն աշխարհում մարդու իրավունքների համակարգված ոտնահարման ամենամեծ նախագիծն են»:
Թեհրանում բնակվող դեսպանների հետ հանդիպման ժամանակ, Ալի Բաղերի Քանին, անդրադառնալով միակողմանի հարկադրական քայլերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին, ասել է.«Միակողմանի պատժամիջոցներն աշխարհում մարդու իրավունքների համակարգված ոտնահարման ամենամեծ նախագիծն են, որի ղեկավարը ԱՄՆ-ն է և շատ արևմտյան երկրներ, միջնորդներ և կատարողներ են»:
Չորեքշաբթի օրը, Թեհրանում բնակվող դեսպաններն ու քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել են Իրանի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը՝ Շիրազում Շահ Չերաղի ահաբեկչության չափերի և վերջին մի քանի շաբաթների զարգացումների քննարկման նպատակով:
Բաղերի Քանին հանդիպմանը հայտարարել է.«Այս ահաբեկչությունը ցույց տվեց, թե որքանով է տարածաշրջանը և աշխարհը պարտական վեհապանծ նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, այն նահատակին, ով ապացուցեց, որ ԻԼԻՊ-ի ահաբեկչության դեմ կանգնած ամենալուրջ ուժն է»:
Բաղերի Քանին, ընդգծելով ահաբեկչության երևույթի նկատմամբ Արևմուտքի երկակի մոտեցումը, շեշտեց.«Արևմտյան որոշ երկրներ նողկանք չհայտնեցին այս ահաբեկչության նկատմամբ և անգամ ձեռնպահ մնացին այդ ահաբեկչությունը բանավոր դատապարտելուց»։