Ընդլայնվում են տուրիզմի բնագավառում Իրանի ու Եվրոպայի համագործակցությունները
Իրանի Սպահան նահանգի տուրիստական համալիրի տնօրենը տեղեկացրեց տուրիզմի բնագավառում Իրանի ու Եվրոպայի համագործակցությունների ընդլայնման մասին:
Սպահան նահանգի տուրիստական համալիրի տնօրեն Ալի Լավաֆանը շաբաթ օրը Սպահան քաղաքում Ավստրիայի «Մադոլ»-ի համալսարանի միջոցով կազմակերպված հյուրանոցի տնօրինման դասընթացին առընթեր ավելացրեց. «Ողջունում ենք տուրիզմի ոլորտում եվրոպական երկրների ու հատկապես Ավստրիայի հետ համագործակցությունը»:
Ավստրիայի «Մադոլ»-ի համալսարանի դասախոս Մարկուս Հոֆները այս դասընթացի ժամանակ անդրադարձավ տուրիզմի բնագավառում մարդուժի հզորացման նշանակությանը և ասաց, որ Սպահանը տուրիզիմի բնագավառում համաշխարհային մասշտաբով մեծ ներուժ ունի և դրական եկամտաբերության հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել այս բնագավառում զբոսաշրջիկներին ներկայացվող ծառայությունների որակը:
Ավստրիայի «Մադոլ»-ի համալսարանի միջոցով հյուրանոցի տնօրինման դասընթացը զբոսաշրջության ու հյուրանոցային տնօրինման գիտության մակարդակի բարձրացման առանցքայնությամբ սկսվել է Սպահանում: