Գեներալ-մայոր Ռեզայի․ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում
https://parstoday.ir/hy/news/world-i249408-Գեներալ_մայոր_Ռեզայի_ԱՄՆ_ն_տեղ_չի_ունենա_տարածաշրջանի_ապագայում
Ընդգծելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է որոշեն իրենց ապագան, և որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագա կառուցվածքում։
(last modified 2026-08-25T12:52:51+00:00 )
Օգոստոս 25, 2026 16:22 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ռեզայի․ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում

Ընդգծելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է որոշեն իրենց ապագան, և որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագա կառուցվածքում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային Իրաքի Գերագույն դատական ​​խորհրդի ղեկավար Ֆաիղ Զիդանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առկա պատմական և մշակութային ընդհանրությունները։ Նա շեշտել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հաստատել, որ ԻԻՀ ցանկանում է տեսնել անկախ և հզոր Իրաք։

Ռեզային նաև կարևորել է երկու երկրների սահմանամերձ շրջաններում տեղակայված՝ հակաիրանական գործունեություն ծավալող խմբավորումների կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը։

Ֆաիղ Զիդանը նաև երախտագիտություն հայտնեց Իրանի ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ու ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։