Օտարերկրյա քաղաքացիների համար Իրանում բացվել է Ինքնության ազգային կենտրոն
Իրանի ներքին գործերի նախարարության օտարերկրյա քաղաքացիների և ներգաղթյալների գործերի գլխավոր տնօրենը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների համար Ինքնության ազգային կենտրոնի բացման մասին:
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սադեղ Ռեզադուստն ասել է. «Այս կենտրոնի բացվելուց հետո քաղաքացիական հարցերով գլխավոր վարչությունը կարճ ժամանակում կմիանա խելացի պետական ծառայությունների ազգային պորտալին»։
Ռեզադուստը հավելել է. «Իրանի ներքին գործերի նախարարությունը պատասխանատու է օտարերկրյա քաղաքացիների ազգային ինքնության տվյալների բազայի համար, իսկ օտարերկրյա քաղաքացիների և ներգաղթյալների գլխավոր վարչությունը մշակում է այս տվյալների բազան»:
2022 թվականի հոկտեմբերի 30-ին Իրանի կառավարությունը, նախագահի իրավաբանի տեղակալի առաջարկով, ներքին գործերի նախարարությանը հանձնարարեց օտարերկրյա քաղաքացիներին թույլ տալ առավելագույնը մեկ ամսա ընթացքում, հարյուր հազար դոլարի հավասար այլ արժույթով ներդրում կատարել կամ երկարաժամկետ ավանդ դնել Իրանում, և երկրի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարության հաստատումից հետո, ստանալ հինգ տարվա կացության թույլտվություն։