Oil Price Իրանը կկրկնապատկի գազի արտահանումը Հայաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i186324-oil_price_Իրանը_կկրկնապատկի_գազի_արտահանումը_Հայաստան
Էներգետիկայի և նավթի համաշխարհային շուկայի նորությունները հրապարակող Oil Price կայքը գրում է, որ Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստան Իրանի գազի արտահանումը կկրկնապատկվի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2022 07:44 Asia/Tehran
  • Oil Price Իրանը կկրկնապատկի գազի արտահանումը Հայաստան

Էներգետիկայի և նավթի համաշխարհային շուկայի նորությունները հրապարակող Oil Price կայքը գրում է, որ Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2030 թվականը Հայաստան Իրանի գազի արտահանումը կկրկնապատկվի։

Fars գործակալությունը՝ վկայակոչելով Oil Price-ը, հաղորդում է, որ Հայաստանը, որն իր գազի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից, շուտով կգտնի այլընտրանք, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատանում են:

Կայքը գրում է, որ Երևանը  Թեհրանի հետ պայմանավորվել է երկարաձգել  գազի առևտրի պայմանագիրը մինչև 2030 թվականը՝ կրկնապատկելով ներկրվող գազի ծավալը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ։ Փոխըմբռնման  հուշագիրը նոյեմբերի 1-ին ստորագրել են Իրանի նավթի փոխնախարար, գազի հարցերով փոխնախարար ւ ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Չեգինին և Հայաստանի տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Այս կապակցությամբ Մաջիդ Չեգինին ասել է. «Ներկայումս Իրանը օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան, իսկ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ այդ ծավալը կկրկնապատկվի»։