Ապակայունացումը և պատժամիջոցները թշնամու երկու ռազմավարական սխալներն են
ԻԻՀ նախագահն ասել է.«Պատժամիջոցներն ու ապակայունացումը եղել են թշնամու երկու ռազմավարական սխալները Իրանի ժողովրդի նկատմամբ, որոնք միշտ ձախողվել են։»
Հինգշաբթի օրը Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ թշնամու կողմից որդեգրված պատժամիջոցների և երկիրը ապակայունացնելու քաղաքականությունը ձախողվել է:
Ռայիսին ասել է, որ թշնամին ցանկանում է ծառայություններ չմատուցվեն ժողովրդին և զարգաում ու առաջադիմություն չլինեն, իրանցի տղաներն ու աղջիկները չունենան և չգրավեն բարձր դիրքեր գիտական ոլորտներում, գործադիր և սպասավորական պաշտոններում, և վերջիններիս հույսերը վերածվեն հուսահատության։
Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավելել է. «Ժողովրդի մեջ վախ ստեղծելը թշնամու ցանկությունն է, սակայն իսլամական հեղափոխությունը հույս է տալիս ժողովրդին, իսկ իրանական հասարակության մեջ վախ ստեղծելը թշնամու կեղծ տարբերակն է և ռազմավարական սխալ է»: