Իրվանի. Աֆղանստանում տիրող վիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանում տիրող վիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Գերմանիայի կողմից ներկայացված՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձևը: Բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, այդ թվում՝ Իրանը:
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին, նշելով, որ Աֆղանստանում ստեղծված քաղաքական և հումանիտար ծանր իրավիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է, հավելել է. «Իրանը պահանջում է հետաքննել օկուպանտ ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, որոնք ներկայումս դադարեցվել են երկրների քաղաքական ճնշման պատճառով»։
Նա հավելել է. «Աֆղանստանի ապագան կախված է Սահմանադրության իրագործումից՝ բոլոր էթնիկ խմբերի, կրոնների և կանանց ու աղջիկների իրավունքների հարգման ու մասնակցության հիմամբ:
Մտահոգություն հայտնելով ահաբեկչության և օտարերկրյա գրոհայինների սպառնալիքի շարունակվելու կապակցությամբ, Իրավանին դատապարտել է կրթական և դիվանագիտական կենտրոնների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները, նշելով. «Աշխարհը պետք է համոզվի, որ Աֆղանստանի հողն ապահով ապաստարան չի լինելու ահաբեկչական խմբավորումների համար»։