Իրանը լուսանկարներում- Գորգանի երաժշտական փառատոն, իրանական հաճելի երաժշտություն
Իրանի Գոլեստան նահանգի կենտրոն Գորգանում անցկացվում է Իրանի ազգագրական 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը։
Իրանի 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը 2022 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը Ֆախրեդդին Ասադ Գորգանի դահլիճում հյուրընկալում է արվեստագետներին, զբոսաշրջիկներին և իրանական իսկական երաժշտության սիրահարներին:
Իրանի տարբեր նահանգներից , ինչպես նաև Աֆղանստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Ղազախստանից և Տաջիկստանից 16 երաժշտական խմբեր ելույթ են ունենում Գորգանում ընթացող Իրանի ազգագրական 15-րդ միջազգային երաժշտական փառատոնում:
Այս փառատոնի երկրորդ գիշերը (նոյեմբերի 15-ին) ելույթ ունեցան քրդական, ազերի, լաք խմբերը և Աֆղանստանից ժամանած երաժշտական խումբը, որն արժանացավ ժողովրդի և արվեստագետների մեծ ընդունելությանը։
Արվեստն ու մշակույթն Իրանի հարևան երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնման ուղիներից մեկն է, և Գորգանում անցկացվող Իրանի ազգագրական 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը լավապես պատկերել է բարեկամության և մշակութային կապի այս զգացումը: