Ջեբելի. Չնայած պատժամիջոցներին Իսլամական Հանրապետության ձայնը կհասնի աշխարհին
Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության ղեկավարն ասել է.«Չնայած պատժամիջոցներին, Իսլամական Հանրապետության ձայնը հասնում է աշխարհին»։
Փեյման Ջեբելին չորեքշաբթի օրը կառավարության խորհրդի նիստի շրջանակում հավելել է.«Press TV հեռուստաալիքը գործում է միջազգային ասպարեզում, չնայած իր հզոր մրցակիցներին, և Արևմուտքը չի կարողանում հանդուրժել նույնիսկ այս նվազագույն ներկայությունը (հարմարությունների և աջակցության առումով)»:
Նշելով, որ Արևմուտքը խոսքի ազատության իր պնդումին հակառակ է գործում, Ջեբելին ընդգծել է,-««Press TV» հեռուստաալիքը բովանդակային առումով լուրջ մրցակցության մեջ է միջազգային հեռուստաալիքների հետ»։
Իրանի ազգային լրատվամիջոցի ղեկավարը հստակեցել է. «Իրանի արտասահմանյան հեռուստաալիքները անպայման կհաղթահարեն այս իրավիճակը, քանի որ ունեն անհրաժեշտ փորձ և պատրաստվածություն»։