Ջեբելի. Չնայած պատժամիջոցներին Իսլամական Հանրապետության ձայնը կհասնի աշխարհին
(last modified Wed, 16 Nov 2022 12:19:08 GMT )
Նոյեմբեր 16, 2022 15:49 Asia/Tehran
  • Ջեբելի. Չնայած պատժամիջոցներին Իսլամական Հանրապետության ձայնը կհասնի աշխարհին

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության ղեկավարն ասել է.«Չնայած պատժամիջոցներին, Իսլամական Հանրապետության ձայնը հասնում է աշխարհին»։

Փեյման Ջեբելին չորեքշաբթի օրը կառավարության խորհրդի նիստի շրջանակում հավելել է.«Press TV հեռուստաալիքը գործում է միջազգային ասպարեզում, չնայած իր հզոր մրցակիցներին, և Արևմուտքը չի կարողանում հանդուրժել նույնիսկ այս նվազագույն ներկայությունը (հարմարությունների և աջակցության առումով)»:

Նշելով, որ Արևմուտքը խոսքի ազատության իր պնդումին հակառակ է գործում, Ջեբելին ընդգծել է,-««Press TV» հեռուստաալիքը բովանդակային առումով լուրջ մրցակցության մեջ է միջազգային հեռուստաալիքների հետ»։

Իրանի ազգային լրատվամիջոցի ղեկավարը հստակեցել է. «Իրանի արտասահմանյան հեռուստաալիքները անպայման կհաղթահարեն այս իրավիճակը, քանի որ ունեն անհրաժեշտ փորձ և պատրաստվածություն»։