ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հերքել է ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի հայտարարությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել է տարածաշրջանում ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի այն պնդումը, թե Իրանը հրթիռային վառելիք է ուղարկել Եմեն։
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի երեկոյան, Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, նոտա հղելով Associated Press-ին, հերքել է տարածաշրջանում ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի այն պնդումը, թե Իրանը հրթիռային վառելիքի 70 տոննա կշռող բեռնվածք է ուղարկել Եմեն:
Անցած երեքշաբթի օրը, նման հայտարարություն է կատարել ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակը։
Իրանի մշտական ներկայացուցիչն այս գրառման մեջ ընդգծել է, որ Իրանը համարում է, որ հավատարիմ է Եմեն զենք ուղարկելու արգելքի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևին ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելեց, որ Թեհրանը ոչ մի քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկի այս բանաձևի դեմ և ակտիվորեն համագործակցում է սույն բանաձևով ստեղծված պատժամիջոցների կոմիտեի հետ և անհիմն են մինչ օրս Իրանի դեմ ներկայացված բոլոր հայտարարությունները, թե Իրանը խախտել է այդ բանաձևը:
Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանն անում է հնարավոր ամեն ինչ հրադադարի համաձայնագիրը վերականգնելու և Եմենում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով եմենական խմբավորումների միջև որքան հնարավոր է շուտ երկխոսություն հաստատելու համար: