ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հերքել է ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i187114-ՄԱԿ_ում_Իրանի_ներկայացուցչությունը_հերքել_է_ԱՄՆ_հինգերորդ_նավատորմի_խոսնակի_հայտարարությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է տարածաշրջանում ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի այն պնդումը, թե Իրանը հրթիռային վառելիք է ուղարկել Եմեն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 18, 2022 10:38 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հերքել է ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի հայտարարությունը

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է տարածաշրջանում ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի այն պնդումը, թե Իրանը հրթիռային վառելիք է ուղարկել Եմեն։

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի երեկոյան, Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը, նոտա հղելով Associated Press-ին, հերքել է տարածաշրջանում ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակի այն պնդումը, թե Իրանը հրթիռային վառելիքի 70 տոննա կշռող բեռնվածք է ուղարկել Եմեն:

Անցած երեքշաբթի օրը, նման հայտարարություն է կատարել  ԱՄՆ հինգերորդ նավատորմի խոսնակը։

Իրանի մշտական ​​ներկայացուցիչն այս գրառման մեջ ընդգծել է, որ Իրանը համարում է, որ հավատարիմ է Եմեն զենք ուղարկելու արգելքի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևին ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հավելեց, որ Թեհրանը ոչ մի քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկի այս բանաձևի դեմ և ակտիվորեն համագործակցում է սույն բանաձևով ստեղծված պատժամիջոցների կոմիտեի հետ և անհիմն են մինչ օրս Իրանի դեմ ներկայացված բոլոր հայտարարությունները, թե Իրանը խախտել է այդ բանաձևը:

Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը նաև նշել է, որ Իրանն անում է հնարավոր ամեն ինչ հրադադարի համաձայնագիրը վերականգնելու և Եմենում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով եմենական խմբավորումների միջև որքան հնարավոր է շուտ երկխոսություն հաստատելու համար: