Իրանը լուսանկարներում. Հայկական հուշահամալիր՝ Իրանի միակ հայաբնակ գյուղում
Շուրջ 5 դար առաջ հայկական առաջին խմբերը բնակություն են հաստատել Իրանի Սպահան նահանգի կենտրոնից 170 կմ հեռավորության վրա գտնվող Բուին-Միանդաշթ քաղաքում և շրջակա գյուղերում:
Բուին-Միանդաշթի եղանակների և լեռնային կլիմայի բազմազանությունն այս քաղաքն առանձնացրել է որպես կարևոր զբոսաշրջային ուղղություն շրջակա քաղաքների շարքում:
Բուին-Միանդաշթում վաղ տարիներից ի վեր ապրում են կրոնական փոքրամասնություններ։ Կրոնների հետևորդների խաղաղ գոյակցությունը նշվում է որպես այս տարածաշրջանի առանձնահատկություններից մեկը։ Ավելի քան 500 տարի առաջ հայերի առաջին խումբը բնակություն հաստատեց Բուին-Միանդաշթում և Հազար Ջարիբ, Բոլորան ու Զարնե գյուղերում։ Հայերն այնուհետև շարունակելով իրենց կյանքն այս գյուղերում աստիճանաբար կառուցեցին Սուրբ Ղուկաս եկեղեցին:
Այսօր Զարնե, Հազարջարիբ և Բոլորան գյուղերում հայկական գերեզմանոցները համարվում են Բուին-Միանդաշթ քաղաքի պատմական և տեսարժան վայրերից մեկը և ամեն տարի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։
Զարնե գյուղը Բուին-Միանդաշտ քաղաքի կրոնական փոքրամասնությունների միակ մնացած գյուղն է, որտեղ բոլոր բնակիչները հայեր են, և այն համարվում է Իրանի միակ հայաբնակ գյուղը։ Այս գյուղը գտնվում է քաղաքի արևմուտքում և ունի անաղարտ ու գեղատեսիլ բնություն: Մեկ հեկտար տարածքով և 400 տարվա վաղեմություն ունեցող Զարնեի հայկական գերեզմանատունը գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։