Իրան 2 - Ուելս զրո; Իրանցի տղամարդկանց հպարտ հաղթանակը
Կատար 2022-ի աշխարհի առաջնության երկրորդ խաղում Իրանի ազգային հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ:
Իրանի ազգային հավաքականն այս ուրբաթ Կատարում ընթացող Աշխարհի 2022 թվականի առաջնության շարունակության երկրորդ խաղում ուժերը չափեց Ուելսի հավաքականի հետ։
Այս խաղի առաջին խաղակեսն չնայած Իրանի հավաքականի գերազանցությանը և բազմաթիվ գոլային հնարավորությունների ստեղծմանը ավարտվեց ոչ-ոքի հաշվով։
Երկրորդ խաղակեսում Ուելսի հավաքականի դարպասապահի սխալով և խաղից հեռանալով Իրանը շարունակեց գրոհները, իսկ երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Ռուզբե Չեշմիի և Ռամին Ռեզայանի կրկնակի գոլերով 2:0 հաշվով գրանցեց հաղթանակ և պատրաստւեց հաջորդ խաղի համար:
Իրանի ազգային հավաքականի հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ի դեմ կանցկացվի երեքշաբթի օրը։