Ղազախստանը փորձում է օգտվել Իրանում տարանցիկ հնարավորություններից
Ղազախստանի առեւտրի զարգացման գծով փոխնախագահը կոչ է արել օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության տարանցիկ կարողությունները։
Ղազախստանի Առևտրի զարգացման գծով փոխնախագահ Նուրլան Քոլբատիրովը Թեհրանում Իրանի առևտրի պալատի միջազգային փոխնախագահ Ալիռեզա Յավարիի հետ, այս երկրի առևտրի և տրանսպորտային խորհրդի համատեղ նիստում ասել է. «Ղազախստանի կառավարության կարևոր նպատակներից է օգտագործել Իրանի տարանցիկ կարողությունները»:
Քոլբատիրովը հավելել է. «Իրանը կարևոր երկիր է Ղազախստանի համար, և երկիրը վճռական է Իրանի հետ համատեղ առևտրային հարաբերությունները զարգացնելու հարցում»։
Իրանի առևտրի պալատի միջազգային հարցերով փոխնախագահ Ալիռեզա Յավարին նույնպես հայտարարելով որ Ղազախստանն Իրանի առաջնահերթություններից մեկն է առևտրային համագործակցության զարգացման համար և ասաց. «Իրանի հարավային նավահանգիստները, այդ թվում՝ Շահիդ Ռաջաեյի նավահանգիստը, պետք է հասանելի լինեն Ղազախստանին, որպեսզի այս երկիրը կարողանա օգտագործել այդ կարողությունները՝ զարգացնելու իր արտահանումը Հեռավոր Արևելքի երկրներ: