Ռուսաստան. Իրանը ամենաշատն է հավատարիմ մնացել իր միջուկային պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i188018-Ռուսաստան._Իրանը_ամենաշատն_է_հավատարիմ_մնացել_իր_միջուկային_պարտավորություններին
Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն՝ Ռուսաստանն ընդգծել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ երկրներից Իրանն երկար տարիներ ամենաշատն է հավատարիմ մնացել իր միջուկային պարտավորություններին։
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 13:22 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանը ամենաշատն է  հավատարիմ  մնացել իր միջուկային պարտավորություններին

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն՝ Ռուսաստանն ընդգծել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ երկրներից Իրանն երկար տարիներ ամենաշատն է հավատարիմ մնացել իր միջուկային պարտավորություններին։

ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը հայտարարել է, որ Իրանը եղել և մնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ կողմերից մեկը, և  2015 թվականին ՀԳՀԾ-ի ստորագրումը  օգնեց լուծել բոլոր այն հարցերը, որոնք Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն այդ ժամանակ ուղղել էր Իրանին։

Վլադիմիր Երմակովը հայտարարել է, որ դրանից հետո Իրանը տարիներ շարունակ  ամենաշատն է հավատարիմ  մնացել իր պարտավորություններին և չի շեղվել իր պարտավորություններից։

Ռուսաստանի արտգործնախարարության այս պաշտոնյան ընդգծել է, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ Իրանը մտադիր է վերանայել միջուկային զենքի չտարածման պայմանագրին իր մասնակցությունը միջուկային զենք արտադրելու նպատակով։