Էսլամի. Ատոմակայանների զարգացման գործնթացը մեկնարկել է
https://parstoday.ir/hy/news/iran-i188302-Էսլամի._Ատոմակայանների_զարգացման_գործնթացը_մեկնարկել_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել էէ, որ ատոմակայանների զարգացման գործնթացը մեկնարկել է, հավելելով. «Ատոմային էներգիայի մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի բաժնում պետք է հասնի 20%-ի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 08:05 Asia/Tehran
  • Էսլամի. Ատոմակայանների զարգացման գործնթացը մեկնարկել է

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել էէ, որ ատոմակայանների զարգացման գործնթացը մեկնարկել է, հավելելով. «Ատոմային էներգիայի մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի բաժնում պետք է հասնի 20%-ի»։

Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական տեխնոլոգիաներից է, որը մեծ դեր ունի ժամանակակից տեխնոլոգիաների և արդյունաբերության զարգացման հարցում:

ԻԻՀ նույնպես դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը՝ հենվելով տեղական փորձագետների կարողությունների վրա և անկեղծորեն ապացուցել է, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։

Ճնշման ենթարկվող թեթև ջրով աշխատող 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կկառուցվի 50 հա տարածքում, Քարուն գետի հարևանությամբ:

Ճնշման ենթարկվող թեթև ջրով աշխատող էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք թեթև ջուրն օգտագործում են որպես հովացնող և դանդաղեցնող նյութ: Այս ռեակտորներն աշխատում են մոտ 4% հարստացված ուրանի օքսիդով: