Էսլամի. Ատոմակայանների զարգացման գործնթացը մեկնարկել է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել էէ, որ ատոմակայանների զարգացման գործնթացը մեկնարկել է, հավելելով. «Ատոմային էներգիայի մասնաբաժինը երկրի էլեկտրաէներգիայի բաժնում պետք է հասնի 20%-ի»։
Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական տեխնոլոգիաներից է, որը մեծ դեր ունի ժամանակակից տեխնոլոգիաների և արդյունաբերության զարգացման հարցում:
ԻԻՀ նույնպես դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը՝ հենվելով տեղական փորձագետների կարողությունների վրա և անկեղծորեն ապացուցել է, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։
Ճնշման ենթարկվող թեթև ջրով աշխատող 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կկառուցվի 50 հա տարածքում, Քարուն գետի հարևանությամբ:
Ճնշման ենթարկվող թեթև ջրով աշխատող էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք թեթև ջուրն օգտագործում են որպես հովացնող և դանդաղեցնող նյութ: Այս ռեակտորներն աշխատում են մոտ 4% հարստացված ուրանի օքսիդով: