ԻՀՊԿ-ի ավագ հրամանատար. Մենք լիովին վերահսկում ենք ահաբեկչական խմբավորումների դիրքերը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Համզե Սեյյեդ ալ-Շոհադա զորակայանի հրամանատար գեներալ Մոհամմեդ Թաղի Ասանլուն Ալ-Մայադին հեռուստաալիքի հետ զրույցում, նշելով, որ սահմանները գտնվում են Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ, անդրադարձել է նաև իրաքյան սահմանին ապակայունացնող շարժումներին:
Նա հավելել է. «Մենք լիակատար վերահսկում ենք ահաբեկչական խմբավորումների դիրքերը, որտեղ էլ նրանք կենտրոնացած լինեն»։
Գեներալ Ասանլուն հայտարարել է. «Մենք կարող էինք թիրախավորել այս ահաբեկչական խմբավորումներից մեկի առաջնորդին, սակայն ԻՀՊԿ-ն դա չարեց, քանի որ նա իր կնոջ և ընտանիքի հետ էր»:
Նա ընդգծել է. «Իրանը թիրախավորելու է ահաբեկչական կենտրոները, որտեղ էլ նրանք լինեն»։
Գեներալ Ասանլուն ընդգծել է Իրանի սահմաններում ԱՄՆ-իի ներկայության դեմ լինելը և հավելել.«Ամերիկացիները գիտեն, որ մենք ամբողջական տեղեկատվություն ունենք նրանց տեխնիկայի, ռազմական ներկայության ու տեղակայման մասին և կարող ենք թիրախավորել նրանց»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարն Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին ասել է.«Այս պատժամիջոցները նորություն չեն և մեզ վրա ոչ մի ազդեցություն չունեն և վկայում են ամերիկացիների ձախողման մասին»: