Պատժամիջոցներն աշխարհում հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից են
(last modified Wed, 07 Dec 2022 05:16:41 GMT )
Դեկտեմբեր 07, 2022 08:46 Asia/Tehran
  • Պատժամիջոցներն աշխարհում հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից են

ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելության ղեկավարի տեղակալ և դեսպանը հայտարարել է, որ պատժամիջոցներն աշխարհում տիրող հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից են:

Նա նշել է. «Պատժամիջոցների կիրառումը որպես քաղաքական լծակ, հակասում է մարդասիրության սկզբունքներին և թուլացնում բնական աղետների դեմ պայքարելու երկրների հնարավորությունները»:
«ՄԱԿ-ի հումանիտար օգնության և մարդասիրական օգնության համակարգման ամրապնդում, ներառյալ՝ հատուկ տնտեսական օգնություն» թեմայով նիստում ունեցած ելույթում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Շարունակաբար աճող  բնական աղետները, զինված հակամարտությունները և երկրների տարածքների օկուպացիան, կորոնավիրուսի համավարակը, միակողմանի պատժամիջոցները և երկրների շրջափակումը զգալիորեն նվազեցրել են մարտարհրավերներին դիմակայելու երկրների կարողությունները, խոչըդնոտելով  աղետներից տուժած երկրների վերականգնմանը»:  
Նա նշել է. «Ցանկացած ճգնաժամ կամ արտակարգ իրավիճակ, հատկապես եթե այն քաղաքական գաղտնի կամ հստակ օրակարգի հետևանք է, չպետք է դառնա ռազմական միջամտության պատճառ, նույնիսկ պաշտպանւթյան պատասխանատվության պատրվակիով»:
Էրշադին ասել է. «Նրանք, ովքեր դերակատարություն ունեն զինված հակամարտություններում և պատերազմի կամ օկուպացիայի ժամանակ ապահովում են անհրաժեշտ զենքը, պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունների ֆինանսավորման ժամանակ»: 
Նրա խոսքով. «Իրանը համոզված է, որ պատժամիջոցները հումանիտար օգնության միջազգային ջանքերի հիմանական խոչընդոտներից են, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող հումանիտար ճգնաժամերի հիմնական պատճառներից»: