Իրանի հյուսիս-արևմուտքում չեզոքացվել է հակահեղափոխական ցանցի հետ կապված խումբ
Դեկտեմբեր 09, 2022 07:50 Asia/Tehran
Իրանի Արդաբիլ նահանգում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունը հայտարարել է հակահեղափոխական շարժումների հետ կապված ցանցի երեք անդամների ձերբակալության մասին:
Հայտարարության մեջ ասվում է, որ խմբի անդամները ծրագրում էին իրականացնել Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ և մոլոտովի կոկտեյլների կիրառմամբ վնաս պատճառել պետական ու ռազմական շինություններին, սակայն Կորպուսի հետախուզական գործողության ժամանակ ձերբակալվել են:
Նշվում է նաև, որ խմբի անդամները կապ են ունեցել հակահեղափոխական ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում բազմաթիվ կեղծ հաշիվներ ստեղծելով, փորձել են ապակողմնորոշել հանրությանը, հրապարակել են կեղծ լուրեր և ուղղորդել անկարգությունների մասնակիցներին:
Պիտակ