Չինաստանի փոխվարչապետ. Պեկինը միշտ հարգում է ԻԻՀ ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i189110-Չինաստանի_փոխվարչապետ._Պեկինը_միշտ_հարգում_է_ԻԻՀ_ազգային_ինքնիշխանությունն_ու_տարածքային_ամբողջականությունը
Չինաստանի փոխվարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Պեկինը միշտ հարգում է  ԻԻՀ ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 14:12 Asia/Tehran

Չինաստանի փոխվարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Պեկինը միշտ հարգում է  ԻԻՀ ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Չինաստանի փոխվարչապետ Հու Չունհուայի գլխավորած առևտրատնտեսական պատվիրակությունը երեկ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման նպատակով:

Չինաստանի փոխվարչապետն  իր հանդիպումների ու ծրագրերի շրջանակում այսօր հանդիպել է ԻԻՀ նախագահի հետ: 

 Այս հանդիպմանը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ողջույններն ԻԻՀ նախագահին փոխանցելիս՝ Հու Չունհուան որպես իր երկրի մշտական ​​ռազմավարություն և անփոփոխ  ռազմավարություն ընդգծել է ուժեղ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Չինաստանի կամքը: Նա ասել է.«Չինաստանը կշարունակի ամրապնդել և խորացնել հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ անկախ տարածաշրջանային և միջազգային զարգացումներից»։

Չինաստանի փոխվարչապետը հստակեցրել է.«Չինաստանը մշտապես  հարգելով  ԻԻՀ-ի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կաջակցի  Իրանի հիմնական շահերի ապահովմանն ուղղված ջանքերին»։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Չինաստանի նախագահի՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ  որոշ դիրքորոշումներ հարուցել են Իրանի ժողովրդի և կառավարության դժգոհությունները»։

Այս հանդիպմանը ,նշելով որ ԻԻՀ-ի և Չինաստանի միջև հարաբերություններն ընդլայնվել են Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր, ԻԻՀ նախագահն ասել է.-«Չինաստանի նախագահի՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ ներկայացված որոշ դիրքորոշումներ առաջացրել են Իրանի ժողովրդի և կառավարության դժգոհությունը, և Իրանն ամենայն լրջությամբ պահանջում է փոխհատուցել նշված դիրքորոշումների համար»: