Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է
https://parstoday.ir/hy/news/iran-i189398-Իրան_Ռուսաստան_երկկողմ_համագործակցությունն_ընդլայնվում_է
Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխնախարարի հետ և քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2022 08:40 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է

Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխնախարարի հետ և քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը։

 

ISNA-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխնախագահ Անդրեյ Ռուդենկոյի հետ։Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների վերջին վիճակի և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը, քաղաքական, տնտեսական և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի աշխատանքը, Հյուսիս-Հարավ միջանցքի հարցը, և ուկրաինական զարգացումները:Ջալալին և Ռուդենկոն, ընդգծելով երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորել են երկու երկրների միջև խորհրդակցությունների և պատվիրակությունների փոխադարձ այցերի շարունակման անհրաժեշտությունը: