Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է
Ռուսաստանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխնախարարի հետ և քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը։
ISNA-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի փոխնախագահ Անդրեյ Ռուդենկոյի հետ։Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների վերջին վիճակի և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը, քաղաքական, տնտեսական և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի աշխատանքը, Հյուսիս-Հարավ միջանցքի հարցը, և ուկրաինական զարգացումները:Ջալալին և Ռուդենկոն, ընդգծելով երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորել են երկու երկրների միջև խորհրդակցությունների և պատվիրակությունների փոխադարձ այցերի շարունակման անհրաժեշտությունը: