Իրանում մեկնարկել են նոր հետազոտական ​​ռեակտորի կառուցման աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/iran-i189474-Իրանում_մեկնարկել_են_նոր_հետազոտական_ռեակտորի_կառուցման_աշխատանքները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է նոր հետազոտական ​​ռեակտորի կառուցման աշխատանքները մեկնարկելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 14:37 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել են նոր հետազոտական ​​ռեակտորի կառուցման աշխատանքները

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է նոր հետազոտական ​​ռեակտորի կառուցման աշխատանքները մեկնարկելու մասին:

Իրանցի երիտասարդ գիտնականներն ու մասնագետները զգալի հաջողությունների են հասել արդյունաբերական և բժշկական ոլորտներում միջուկային տարբեր տեսակի սարքավորումների կառուցման և արտադրության ոլորտում:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամին  Իրանի ռադիոհեռուստատեսության   լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտնելով նոր հետազոտական ​​ռեակտորի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին  ասել է.-«Այս ռեակտորը  կփոխարինի Թեհրանի ռեակտորին»:

Էսլամին հավելել է.-«Վերջին 4 տարիների ընթացքում արագացել է «Տետրա» կենտրոնի իրագործման ծրագիրը, որը կլինի տարածաշրջանում ռադիոդեղագործական արտադրության ամենամեծ կենտրոնը»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է. «Այս 10 մեգավատ հզորությամբ հետազոտական ​​ռեակտորը, որը  Թեհրանի ռեակտորի համեմատությամբ  ավելի լավ գործունեություն և արդյունավետություն կունենա, կներառի գործունեության լայն շրջանակ, որտեղ  նաև նախատեսել ենք վառելիքի փորձարկում»:

Էսլամին նշել է. «Այս կենտրոնի շահագործմամբ մենք  ունենալու ենք ավելի մեծ  կարողություններ և  նոր ռեակտորի կիրառմամբ ավելի բարձր հզորությամբ կարողանալու ենք աջակցել հետազոտության, կրթության և ռադիոդեղերի արտադրության գործընթացին»։

Էսլամին  Ատոմային էներգիայի կազմակերպությունում տեխնոլոգիաների տեղայնացման վերաբերյալ ասել է.-«Այս կազմակերպության գիտնականների ջանքերով մենք նպատակ ենք  դրել՝  հավատալ, որ կարող ենք դա անել երկրի ներսում»: