Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է կատարել միջուկային համաձայնության համար անհրաժեշտ վերջնական քայլերը
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը պատրաստ է ձեռնարկել միջուկային համաձայնագրի և անօրինական պատժամիջոցնրի չեղարկման համար անհրաժեշտ վերջնական քայլերը»:
Ուրբաթ օրն Ամիր Աբդոլլահյանը Twitter-ում գրել է. «ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը նշել եմ, որ Իրանը պատրաստ է կատարել միջուկային համաձայնագրի համար անհրաժեշտ վերջնական քայլերը: Սակայն Իրանի համաձայնության պատուհանը մշտապես բաց չէ»:
Նշելով, որ Ուկրաինայի ճգնժամն ունի միայն քաղաքական լուծում, Աբդոլլահյանը հավելել է. «Գուանտանամոյի և Աբու Ղորեյբի ողբերգությունները և Եմենում ու Աֆղանստանում կանանց և երեխաների նկատմամբ իրականացված հանցագործություններն ԱՄՆ-ին իրավունք չեն տալիս քարոզել ուրիշներին»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հանդիպումը եղել է անկեղծ, բարեկամական և կառուցողական։