Ռայիսի.Հազրաթ Ֆաթիմայի քարոզները պարզաբանման ջիհադի դրսևորում էր
ԻԻՀ նախագահնն ասել է.«Հազրաթ Ֆաթիմա Զահրան իր քարոզներով դիմակազրկեց կեղծավորությանը, և նրա քարոզները պարզաբանման ջիհադի դրսևորում էր»:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրանում Սրբազան պաշտպանության անհայտ նահատակների հուղարկավորության արարողությանը, ցավակցություն հայտնելով հազրաթ Ֆաթիմայի նահատակության տարելիցի առիթով և նշելով, որ Ֆաթիմա Զահրան պատմության մեջ մեծ և ազդեցիկ դեմք է, ասել է.«Հազրաթ Ֆաթիման ասպարեզ իջավ որպես մուղթադա, ով ցանկանում է պաշտպանել հասարակությանը և պաշտպանել Մարգարեի ժառանգությունը և պահպանել թե՛ Մարգարեի առաքելությունը, և թե՛ վիլայաթի խնամակալությունը՝ որպեսզի կիզիչ պարզաբանող քարոզներով դիմակազերծի կեղծավորության»:
Անդրադառնալով վերջերս Իրանում տեղի ունեցած խռովություններին, Ռայիսին ասել է.« Վերջին իրադարձություններում բոլոր ամբարտավան հոսանքները ամբողջ ուժով ասպարեզ իջան, իսկ նրանք, ովքեր չէին երևում, շշուկներ էին տարածում և ուզում էին ժողովրդից հույսը խլել ու շեղել իսլամական հասարակությանը»:
Նշելով, որ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցուցումներին անսալով, իսլամական Իրանն ընթանում է զարգացման ու առաջադիմության ուղով, ԻԻՀ նախագահն ասել է.«Թշնամու զայրույթի պատճառն այս զարգացումներն են, և Իսլամական Հանրապետության դեմ թշնամիների բոլոր ջանքերը խայտառակ կերպով ձախողվել են»:
Նշելով, որ ժողովուրդը գրկաբաց ընդունում է բոլոր խաբվածներին, սակայն չենք խղճալու թշնամիներին, Ռայիսին ասել է.«Թշնամին ամբողջ ուժն օգտագործեց Իրանի առաջխաղացումը կանխելու համար, սակայն այսօր ընդունում են, որ իրենց բոլոր ճնշումները ձախողվել են»: