Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժնի տնօրենի շնորհավորական ուղերձը հայերեն և ասորերեն ռադիոժամերի գործընկերներին
Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժնի տնօրեն դոկտոր Ահմադ Նորոզին շնորհավորել է արտասահմանյան բաժնի հայերեն և ասորերեն ռադիոնժամերի քրիստոնյա գործընկերներին Քրիստոսի Ս. ծննդյան տոնի առիթով։
Հիսուս Քրիստոսի Ս. ծննդյան օրվա կապակցությամբ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժնի տնօրենի ուղերձում ասված է. «Ձեզ և մեզ շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա կապակցությամբ, որի անունը բարեպաշտ ծառաների համար իմաստավորվում է միաստվածությամբ, դրախտի քաղցրությանմբ, խաղաղությամբ և Աստծու արդար ծառաների համար աստվածային փրկության մխիթարությումբ և որն արդարության հարության ժամանակ երկրի Աստծու պաշարի վերջին բարեկամն է լինելու»:
Արտասահմանյան բաժնի տնօրենի՝ հայերեն և ասորերեն ռադիոների գործընկերներին ուղղված ուղերձում նաև ասված է. «Թող հաճելի և բարեհաջող լինեն Աստծու բարի օրերը և Նոր տարին, և թող փայլի երջանկության արևը ձեր կյանքի վրա»։