Իրանը լուսանկարներում-Ս. Ծննդյան և Մկրտության արարողությունը Սպահանի Ս. Ամենափրկիչ վանքում
Հունվարի 6-ին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Եպս. Քեչեճյանի ձեռամբ Ս. Ծննդյան տոնի առիթով Պատարագ մատուցվեց Ս. Ամենափրկիչ վանքում, որին հաջորդեց Խաչի և ջրի օրհնության կարգը:
Ջրօրհնեքի արարողության ընթացքում կատարվեցին սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվեց նաև սուրբ Մյուռոնի աղավնին։ Մյուռոնը կաթեցվեց ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահապանիչ»-ի ժամանակ հանվեց և տրվեց օրվա խաչի կնքահորը։Արարողությունից հետո օրհնված ջուրը բաժանեցին հավատացյալներին:
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները, այսինքն քրիստոնյաները, զրադաշտականները և հրեաներն ունեն նույն քաղաքացիության և մշակութային ու կրոնական միջոցառումներ անցկացնելու իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները: Սահմանադրության չորրորդ հոդվածն ընդգծում է նրանց քաղաքացիության իրավունքների պահպանումը: Պաշտոնական կրոնական փոքրամասնությունները պատգամավորներ ունեն Իրանի իսլամական խորհրդարանում: