ԻԻՀ ԶՈՒ խոսնակ. Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ամերիկյան բանակին վտարելն է
ԻԻՀ ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունը տարածաշրջանից ամերիկյան բանակին վտարելն է:
Երեքշաբթի օրը, Մալայեր քաղաքի նահատակների հուշահամալիրում ունեցած ելույթում, նշելով, որ ԱՄՆ-ը պետք է հեռանա տարածաշրջանից, Աբոլֆազլ Շեքարչին հավելել է. «ԱՄՆ-ի հեգեմոնիան կոտրված է, և Իրանի տեսանկյունից, այդ երկիրն այլևս համաշխարհային տերություն չէ»:
Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը նպատակասլաց համակարգ է, որի նպատակն է հաստատել արդարություն, Շեքարչին հավելել է. «Իսլամական համակարգը և իսլամական հեղափոխությունը շատ թշնամիներ ունեն, սակայն Իրանի ժողովուրդը բարեխղճորեն և դեմ կանգնելով թշնամիներին շարունակում է իր առաջընթացը»։
Նշելով, որ այսօրվա ուժն ու հաղթանակը ղեկավարներին լսելու և համեբերության արդյունքն է, և Իրանն այսօր վերածվել է համաշխարհային տերության, Շեքարչին ասել է. «Թշնամիները կարծում էին, թե վերջին անկարգությունների հետևանքով Իրանը կործանվել է: Նրանք լավ գիտեն, որ Իրանն աշխարհի մյուս երկրներից տարբերվում է իշխանության մի տեսակով, երբ առաջնորդը չի ձգտում իշխանության»։