Ամիր Աբդոլլահյան. Իրանի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը ոչ բարեկամական է
(last modified Thu, 26 Jan 2023 16:05:33 GMT )
Հունվար 26, 2023 19:35 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը ոչ բարեկամական է

Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահյանը և Քեթրին Քոլոննան քննարկել են երկու երկրների հարաբերությունների վերջին իրավիճակը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի շրջանակ։

Քննադատելով Իարնի վերբերյալ ֆրանսիացի պաշտոնյաների միջամտողական հայտարարություններն Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Թեհրանը մշտապես նախընտրել է դիվանագիտության ու բանակցությունների ուղին: Սակայն հակառակ վերաբերմունքի դեպքում նույնպես մեր պատասխանն արագ է ու համարժեք»:

Քննադատելով Պահապանների կորպուսի նկատմամբ Եվրախորհրդարանի ոչ կառուցողական գործողություններն Աբդոլլահյանը նշել է, որ կորպուսն Իրանի ազգային անվտանգության   պահապանն է և կարևոր դեր է խաղում տարածաշրջանի անվտանգության պահպանման և ահաբեկչության դեմ իրական պայքարում։ Նա հավելել է, որ Իրանը հետևում է ԵՄ գործողություններին և իր հետագա քայլերը կանի ըստ այդմ:

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այդ հայտարարություններից ու գործողությունների բացի, վերջերս ֆրանսիական պարբերականի կողմից իսլամական սրբությունների անարգման կողքին եվրոպական երկու երկրներում ականատես եղանք Ղուրանի անարգմանը»:

Անդրադառնալով Իրան-Ֆրանսիա համագործակցությանն Աբդոլլահյանն ասել է. «Մի կրկնեք Թրամփի՝ պատժամիջոցների ձախողված քաղաքականությունը: Ի պատասխան մենք այսօր հայտարարել ենք ԵՄ ու Բրիտանիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը, որում ներառված են 33 պաշտոնյաներ ու կառույցներ»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է երկու երկրների հարաբերությունների պահպանումը և երկխոսության միջոցով դրանց ամրապնդումը: