Հունվար 28, 2023 17:04 Asia/Tehran

Ոսկու, արծաթի, զարդերի և ադամանդների մասնագիտացված ցուցահանդեսը տեղի է ունեցել Իրանի Ֆարս նահանգի կենտրոն Շիրազի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում, և արժանացել է այցելուների ուշադրությանը:

Իրանում զարդերի արտադրողները հունվարի 24-ից 27-ը Շիրազի մասնագիտացված ցուցահանդեսում  ներկայացրել  են իրենց վերջին նորամուծություններն ու նվաճումները:

Իրանում զարդերի արդյունաբերությունը երկար պատմություն ունի  և Իրանցի արվեստագետները նոր սարքերով և ժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաներով, ոսկու և ադամանդների նախագծման և արտադրության ոլորտում կարևոր դեր են խաղում արդյունաբերության զարգացման ոլորտում:

Ոսկի, զարդեր, թանկարժեք քարեր արտադրողներն , որոնք նպատակ ունեն զարկ տալ  ոսկու արդյունաբերությանը, ցուցահանդեսում ներկայացրել են դասական և ժամանակակից ոսկերչության արվեստի  մի մասը, մարդկանց, զբոսաշրջիկների եւ ոսկու ոլորտի ակտիվիստների համար:

Աղիղ գոհարը ցուցադրվեց Շիրազի ցուցահանդեսում, որի վրա փորագրված է Ղուրանի բոլոր այաները: Մանրադիտակի տակ 17 մմ մակերեսում Աղիղի գոհարի վրա փորագրված Ղուրանի բոլոր այաները ընթերցվում են, որն արժեքավոր և եզակի  աշխատանք է:

Ձմռանը Շիրազը հյուրընկալում է իրանցի  և Պարսից ծոցի մի քանի երկրների զբոսաշրջիկներին:

 

Պիտակ