Հունվար 29, 2023 17:39 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Ուղերձներ  ենք ստացել ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերից

Կատարի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում, Իրանի արտգործնախարարն ասել է.«Կատարի ԱԳ նախարարի միջոցով ուղերձներ ենք ստացել ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերից»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կատարի արտգործնախարար՝ Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալ Սանիի հետ մամուլի համատեղ ասուլիսում, բարձր գնահատելով այդ երկրի ջանքերը հակաիրանական կոշտ պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Կատարը փորձում է ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին վերադարձնել իրենց պարտավորություններին, և այսօր ուղերձներ ենք ստացել միջուկային համաձայնագիրը ստորագրած կողմերից»:

Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԻԻՀ-ն ընդառաջում է տարածաշրջանային բանակցությունները և հանձնառությունը անհրաժեշտ է համարում տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ:

Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է, թե Կատարի ԱԳ նախարարի հետ բանակցություններում մատնանշել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների ոչ կառուցողական դերն ու միջամտողական գործողությունները Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններում ու խռովություններում, սակայն Իրանն ընդառաջում է պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ Կատարի ջանքերը:

Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և Ջենինի ճամբարում  Սիոնիստական ռեժիմի վերջին աննախադեպ քայլերի մասին, որոնց հետևանքով նահատակվել են 31 պաղեստինցիներ, Իրանի արտգործնախարարն ասել է.«Բոլոր իսլամական երկրների համար ցավալի է, որ Ղոդսը բռնագրաված հանցագործներն անցյալ տարի սպանել են ավելի քան 230 պաղեստինցիների»։

Աֆղանստանի վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարը կարևորեց այս երկրում բոլոր խմբերին ներառող կառավարության ձևավորումը՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ աֆղանցի կանանց և աղջիկներին կրթությունից զրկելը սխալ գործողություն է և հակասում է իսլամի ուսմունքներին։
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Սանին կիրակի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու և զրուցելու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կատարը Իրանի արտաքին քաղաքականության նպատակակետ և առաջնահերթ երկրներից մեկն է, և երկկողմ հարաբերությունների պատմության վերանայումը ցույց է տալիս, որ Թեհրան-Դոհա հարաբերությունները միշտ էլ  եղել են խորը և աճող:

Պիտակ