Իրանի կառավարության խոսնակ. Միջուկային բանակցությունների պատճառով չենք դադարեցրել երկրի կառավարումը
(last modified Fri, 03 Feb 2023 14:18:59 GMT )
Փետրվար 03, 2023 17:48 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ. Միջուկային բանակցությունների պատճառով չենք դադարեցրել երկրի կառավարումը

Իրանի կառավարության խոսնակն ասել է. «Միջուկային բանակցությունների պատճառով Իրանի կառավարությունը չի դադարեցրել երկրի կառավարումը»:

Վիեննայում ամիսներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո, պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները հասել են մի փուլի, որ եթե ԱՄՆ-ը, որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ ընդունի կայուն և հուսալի համաձայնագրի ձևավորման համար Իրանի ողջամիտ պահանջները, կկայանա վերջնական համաձայնությունը:

Վիեննայի ամիսների բանակցությունների փորձն ապացուցեց, որ Սպիտակ տունը ներքին խնդիրների և Սիոնիստական ​​ռեժիմի ճնշումների պատճառով միջուկային համաձայնագրին վերադառնալու մասին որոշում կայացնելու կարողություն չունի, և այս տեսանկյունից դիմել է մեղադրելու  եւ Իրանի դեմ կեղծ ժամկետներ սահմանելու մարտավարությանը:

Բանակցություններին մասնակցող երկրների մեծ մասը ցանկանում է բանակցությունների ավելի արագ ավարտը, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար պահանջվում է Միացյալ Նահանգների քաղաքական որոշումը մնացած մի քանի կարևոր և առանցքային հարցերի վերաբերյալ։

Այս առնչությամբ, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին ուրբաթ օրը ասել է.«Կառավարությունը բանակցությունները չի սահմանափակել միայն չորս-հինգ երկրով և փորձում է տնտեսական հարաբերություններ հաստատել բոլոր երկրների, հատկապես՝ հարևան երկրների հետ»։

Անդրադառնալով անցած տասնամյակների ընթացքում երկրի առաջընթացին՝ Բահադորի Ջահորմին հավելեց, որ Իրանն այսօր դարձել է ռազմական ոլորտում մեծ տերություններից մեկը, և այս միտումով այս աճն ու առաջընթացը կշարունակվի նաև այլ ոլորտներում։

Նկատի ունենալով, որ թշնամին իր ողջ կարողությամբ շարունակում է կռվել Իրանի դեմ, Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Թշնամին իր ողջ ուժն օգտագործեց Իրանին հարվածելու համար, բայց իր նպատակներից ոչ մեկը չիրագործվեց»: