Փետրվար 04, 2023 17:35 Asia/Tehran
  • Բաղերի Քանին կարևորել է հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.-«Հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումն առանձնահատուկ կարևորություն ունի»։

«Press TV» հեռուստաալիքի «Ինսայթ» հաղորդմանը տված հարցազրույցում Ալի Բաղերի Քանին հավելել է.-«Իրանը կատարել է ՀԳՀԾ միջազգային համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները և ակնկալել ու ակնկալում է, որ համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը նույնը կանեն»։
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է. -«Ստեղծված իրավիճակում զգալիորեն բարձրացել է  Իրանի դիրքը տարածաշրջանային և միջազգային հավասարումների շրջանակներում, և այս հարցը մտահոգության առիթ է դարձել Իրանի ընդդիմադիր ճակատի համար: Դա  միևնույն ժամանակ  Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամների համար հուսադրող է»։
Անդրադառնալով իր հարևանների և աշխարհի արևելյան տերությունների նկատմամբ Իրանի վարած քաղաքականությանը՝ Բաղերի Քանին ասել է. «Արտաքին քաղաքականության տեսանկյունից Իրանի հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը և ուժի ներքին բաղադրիչների կարևորումը առանձնահատուկ նշանակություն ունեն 13-րդ կառավարության համար»:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի սիներգիա է ստեղծել արեւելյան և  հարեւան երկրների հետ փոխգործակցության մեջ։

Պիտակ