Իրանի օգնության հինգերորդ խմբաքանակն ուղարկվել է Սիրիայի երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i193060-Իրանի_օգնության_հինգերորդ_խմբաքանակն_ուղարկվել_է_Սիրիայի_երկրաշարժից_տուժածներին
Սիրիայի երկրաշարժից տուժածներին Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության հինգերորդ խմբաքանակը ուղարկվել է Դամասկոս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2023 12:08 Asia/Tehran
  • Իրանի օգնության հինգերորդ խմբաքանակն ուղարկվել է Սիրիայի երկրաշարժից տուժածներին

Սիրիայի երկրաշարժից տուժածներին Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության հինգերորդ խմբաքանակը ուղարկվել է Դամասկոս։

Հինգշաբթի օրը Իրանի մարդասիրական օգնության հինգերորդ խմբաքանակն ուղարկվել է Սիրիա։

Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է. «Հինգշաբթի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Սիրիայի երկրածարժի տուժածների համար հումանիտար օգնության հինգերորդ խմբաքանակը հասել է Դամասկոսի օդանավակայան, որը ներառում է 45 տոննա ծածկոց, գորգ, վրաններ և սնունդ»։

Երկուշաբթի օրը 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում։

Հաղորդումների համաձայն՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ շրջաններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 15 հազարի։