Իրանի օգնության հինգերորդ խմբաքանակն ուղարկվել է Սիրիայի երկրաշարժից տուժածներին
Սիրիայի երկրաշարժից տուժածներին Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության հինգերորդ խմբաքանակը ուղարկվել է Դամասկոս։
Հինգշաբթի օրը Իրանի մարդասիրական օգնության հինգերորդ խմբաքանակն ուղարկվել է Սիրիա։
Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է. «Հինգշաբթի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Սիրիայի երկրածարժի տուժածների համար հումանիտար օգնության հինգերորդ խմբաքանակը հասել է Դամասկոսի օդանավակայան, որը ներառում է 45 տոննա ծածկոց, գորգ, վրաններ և սնունդ»։
Երկուշաբթի օրը 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում։
Հաղորդումների համաձայն՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ շրջաններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 15 հազարի։