Քանանի. Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i193260-Քանանի._Արևմտյան_երկրները_խուսափեցին_վերադառնալ_ՀԳՀԾ_ին
Անդրադառնալով միջուկային բանակցությունների նոր փուլում համաձայնագրի նախագծի մշակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին»: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 04:16 Asia/Tehran
  •   Քանանի. Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին

Անդրադառնալով միջուկային բանակցությունների նոր փուլում համաձայնագրի նախագծի մշակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին»: 

Դամղան քաղաքում իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարելիցին նվիրված երթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, Նասեր Քանանին հայտարարել է. «Միջուկային բանակցությունների նոր փուլում բանակցողն անազնվություն ցուցաբերեց»:
Նա հավելել է. «Չնայած համաձայնագիրը բերված էր վերջանական տեսքի, սակայն եվրոպացիները գնացին այլ ճանապարհով»:
Նշելով, որ այդ ընթացքում ամերիկացիները գնացել են իրենց պարտավորություններին հակառակ, Նասեր Քանանին հավելել է. «Նույն գործընթացը տեղի է ունեցել նաև ՀԳՀԾ-ի շրջանակում, քանի որ նրանք խախտել են իրենց ստանձնած պարտավորությունները»: