Թեհրանում Սիրիայի դեսպան. Միջազգային հանրությունը պետք է չեղարկի Սիրիայի դեմ դաժան պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i193300-Թեհրանում_Սիրիայի_դեսպան._Միջազգային_հանրությունը_պետք_է_չեղարկի_Սիրիայի_դեմ_դաժան_պատժամիջոցները
Իրանում Սիրիայի դեսպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի չեղարկի Սիրիայի դեմ դաժան պատժամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2023 13:21 Asia/Tehran
  • Թեհրանում Սիրիայի դեսպան. Միջազգային հանրությունը պետք է չեղարկի Սիրիայի դեմ դաժան պատժամիջոցները

Իրանում Սիրիայի դեսպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի չեղարկի Սիրիայի դեմ դաժան պատժամիջոցները։

2023 թվականի փետրվարի 6-ին ռիխտերի սանդղակով 7,8 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում։

Վերջին վիճակագրության համաձայն՝ այս երկրաշարժի զոհերի թիվը հասել է հազարների։

Իրանի Իսլամական Հանրապետությունը վեց ինքնաթիռներով մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց։

Ուսանողական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում Սիրիայի դեսպան Շաֆիղ Դիյուբը Թեհրանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը հերթական անգամ հայտարարել է իր ամուր դիրքորոշումը ի աջակցություն Սիրիայի ժողովրդի»:

Իրանում Սիրիայի դեսպանը հավելել է. «Մենք համագործակցել ենք Իրանի հետ և գտնվում ենք նույն հենակետում և չեզոքացնելու ենք ԱՄՆ-ի ճնշումները»:

Շաֆիղ Դիյուբն ասել է.«Մենք կվերակառուցենք Սիրիան, կչեզոքացնենք բոլոր դաժան պատժամիջոցները եւ կամրապնդենք դիմադրության առանցքի դերը տարածաշրջանում»։

Իրանում Սիրիայի դեսպանը նշել է.«Վերջ կդնենք Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիային»: