Իրանը հումանիտար և փրկարարական օգնություն է ցուցաբերել Թուրքիայի երկրաշարժից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/iran-i193336-Իրանը_հումանիտար_և_փրկարարական_օգնություն_է_ցուցաբերել_Թուրքիայի_երկրաշարժից_տուժածներին
Թուրքիայի հարավում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու սարսափելի երկրաշարժերից հետո,  Իրանը հումանիտար և փրկարարական օգնություն է ցուցաբերել  երկրաշարժից տուժածներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2023 06:03 Asia/Tehran

Թուրքիայի հարավում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու սարսափելի երկրաշարժերից հետո,  Իրանը հումանիտար և փրկարարական օգնություն է ցուցաբերել  երկրաշարժից տուժածներին:

Փրկարարական ծառայություններից բացի, Իրանը նաև առողջապահական ծառայություններ է մատուցում երկրաշարժից տուժածներին: 
Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբին՝ երկրաշարժից տուժած Ադիաման քաղաքում 50 մահճակալի հնարավորությամբ դաշտային հոսպիտալ կառուցելու խնդրանքով: 

Իրանի բանակի առողջապահության և բժշկական վարչության պետ Հաբիբ Սադրը, պատասխանելով Iran Press-ի լրագորղի հարցին, ասել է, որ, Ադիաման քաղաքում ստեղծված դաշտըային հիվանդանոցի նման ևս մեկը ստեղծվել է երկրաշարժից տուժած Իրանի Խոյ քաղաքում:  
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ օդային վարչության պետ Մահմուդ Շեյխ Հոսնին ասել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը  Թուրքիա է ուղարկել 120 հոգանոց փրկարարական խումբ: 
Թուրքիայի Ադիաման քաղաքում Իրանի բանակի կողմից կառուցված դաշտային հոսպիտակլը հագեցած է համապատասխան սարքավորումներով: