Իրանի Քուհրանգ քաղաքում տեղացած ձյան բարձրությունը հասել է 235 սմ-ի
https://parstoday.ir/hy/news/iran-i193450-Իրանի_Քուհրանգ_քաղաքում_տեղացած_ձյան_բարձրությունը_հասել_է_235_սմ_ի
Մինչև երեքշաբթի կեսօր, Քուրանգում 103 սմ ձյուն է տեղացել:Այս քաղաքում տեղացած առատ ձյան ընդհանուր բարձրությունը հասել է ավելի քան 235 սմ-ի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2023 15:09 Asia/Tehran

Մինչև երեքշաբթի կեսօր, Քուրանգում 103 սմ ձյուն է տեղացել:Այս քաղաքում տեղացած առատ ձյան ընդհանուր բարձրությունը հասել է ավելի քան 235 սմ-ի։

Կիրակի օրվանից Իրանի Չհարմահալ և Բախտիարի նահանգում ձյան առատ տեղումների հետևանքով նահանգի բոլոր քաղաքները ծածկվել են ձյունով,  փակվել են նահանգի որոշ ճանապարհները: 

Քուհրանգի նահանգապետ Շահբազ Աքբարին Tasnim լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում նշելով, որ փրկարարական բոլոր ուժերը հարյուր տոկոսով պատրաստ են լուծել խնդիրները, ասել է,«Սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում մինչև շաբաթվա վերջ չայցելել այս քաղաք»:

Նշենք, որ Չհարմահալ եւ Բախտիարի նահանգում առատ ձյունը շարունակվում է։ Մայրուղիներում և քաղաքներում ճանապարհային երթեւեկությունը դանդաղել է: