Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչները հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i193474-Իրանի_Արևելյան_Ատրպատական_նահանգի_բնակիչները_հանդիպել_են_ԻԻՀ_առաջնորդի_հետ
1978թ. փետրվարի 18-ին նշվող Թավրիզի ժողովրդի պատմական ապստամբության տարեդարձի նախօրեին, Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչները հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Փետրվար 15, 2023 07:27 Asia/Tehran

1978թ. փետրվարի 18-ին նշվող Թավրիզի ժողովրդի պատմական ապստամբության տարեդարձի նախօրեին, Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչները հանդիպել են ԻԻՀ առաջնորդի հետ:

Հանդիպմանն անդրադառնալով Բահմանի 22-ի երթին (փետրվարի 11-ին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին) Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց  մասնակցությանը, առաջնորդն ասել է. «Այս տարվա Բահմանի 22-ի երթը պատմական էր: Իրանցիները էպոս կերտեցին»:  

ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Ամբողջ հակաքարոզչությունը, խնդիրները, որ մարդիկ զգում են ամբողջ էությամբ, թշնամիների սադրանքները, ցուրտ եղանակը, որոշ հատվածներում զրոյից ցածր ջերմաստիճանը, այս ամենն անտեսվեց Իրանի ժողովրդի հավատքի ու խորաթափանցության ստվերի ներքո: Ժողովուրդը եկավ իր մեծությամբ և ժողովրդի այդ գալուստը ցույց տվեց շատ ճշմարտություններ»: