Պարսից ծոցում ամերիկյան զենք տեղափոխող նավ է կալանավորվել
https://parstoday.ir/hy/news/iran-i193870-Պարսից_ծոցում_ամերիկյան_զենք_տեղափոխող_նավ_է_կալանավորվել
Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատարը հայտնել է Պարսից ծոցում ամերիկյան զենք տեղափոխող նավի կալանավորման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2023 13:37 Asia/Tehran

Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատարը հայտնել է Պարսից ծոցում ամերիկյան զենք տեղափոխող նավի կալանավորման մասին։

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը, Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Բուշեհր նահանգում հայտնաբերվել է նավ՝ ավելի քան 5000 մաչետեներով ու սրերով, և որ ամերիկյան արտադրության այդ զենքերն ավելի սուր են դառնում, երբ շաղախվում են արյունով»:

Գեներալ Գուդարզին հավելել է.«Անցած մի քանի ամիսների ընթացքում իրանցի սահմանապահները հայտնաբերել են ավելի քան 3000 մարտական ​​զենք՝ որոնք նախատեսված էին  երկրում գտնվող խռովարարների և խուլիգանների համար»։

Նշելով,որ Պարսից ծոցի տարածաշրջանը և Արևմտյան Ասիան ամերիկյան ահաբեկչական բանակի տեղը չեն, Իրանի ոստիկանության սահմանապահ հրամանատարն ընդգծել է,-«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ավելի մեծ հզորություն են ձեռք բերել, քան նախկինում, և այդ հզորությունն այսօր լիովին զգալի է»: