Պուտինը կարևորել է Իրանի հետ կապ հաստատելու համար հյուսիս-հարավ միջանցքի ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i193892-Պուտինը_կարևորել_է_Իրանի_հետ_կապ_հաստատելու_համար_հյուսիս_հարավ_միջանցքի_ընդլայնումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ունեցած հեռուստատեսային ելույթում հայտարարեց, որ Ռուսաստանն այս տարի կընդլայնի Հյուսիս-Հարավ միջանցքը և նավատորմ կհատկացնի Պակիստանի և Իրանի հետ կապ հաստատելու համար։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Փետրվար 21, 2023 14:30 Asia/Tehran
  • Պուտինը կարևորել է  Իրանի հետ կապ հաստատելու համար հյուսիս-հարավ միջանցքի ընդլայնումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ունեցած հեռուստատեսային ելույթում հայտարարեց, որ Ռուսաստանն այս տարի կընդլայնի Հյուսիս-Հարավ միջանցքը և նավատորմ կհատկացնի Պակիստանի և Իրանի հետ կապ հաստատելու համար։

Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կընդլայնի համագործակցությունը բարեկամ երկրների հետ և կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ դոլարից և արևմտյան արժույթներից անկախ միջազգային վճարումների կայուն և անվտանգ համակարգ ստեղծելու համար։

Հեռուստատեսային ելույթի մի հատվածում Ռուսաստանի նախագահը «New Start» պայմանագրի մասին հայտարարեց, որ այս երկիրը դուրս չի գա այս պայմանագրից, այլ կկասեցնի իր մասնակցությունը»։

Արձագանքելով  ԱՄՆ-ի  և ՆԱՏՕ-ի գործողություններին, ինչպես նաև այս պայմանագրի  դրույթների իրականացման ոլորտում առկա բազմաթիվ խոչընդոտներին, հատկապես՝ ստուգումներնին, Ռուսաստանը որոշել է կասեցնել « New Start» պայմանագրի իրագործումը: