Փետրվար 22, 2023 18:14 Asia/Tehran
  • «Թոնդար» ահաբեկչական խմբավորման առաջնորդի դատավճիռը. Գերմանիայի թշնամական գործողությունը և Իրանի արձագանքը

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար և միջազգային հարցերով տեղակալն ասել է. «Թոնդար» ահաբեկչական խմբավորման առաջնորդի մահապատժի դատավճիռը կայացվել է Իրանի դատական ​​կանոնակարգերի և իրավական ընթացակարգերի հիման վրա։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը  տված հարցազրույցում Ղարիբ Աբադին ասելով որ  Ջամշիդ Շարմահդի ահաբեկիչ լինելը դատավարության գործընթացում կողմնակալություն չի առաջացրել հավելել է.«Նա օգտվել է լիովին արդար դատավարությունից և օրինական իրավունքներից, և այս դատավճիռը կայացվել է Իրանի դատական ​​կանոնակարգի համաձայն և  կարող է  բողոքարկվել»:

Ղարիբ Աբադին հավելել է.«Ինչպե՞ս է Գերմանիան իրեն թույլ տալիս պաշտպանել ահաբեկչին և սպառնալ Իրանին, որը միջազգային իրավական հարթակներում հետապնդում է Շարմահդի դատավճիռը»:

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը նշելով, որ Գերմանիայի և ԱՄՆ-ի կառավարությունները պետք է պատասխանատու լինեն ահաբեկիչների անվտանգության համար, ընդգծել է. «Ավելի քան 17 հազար մարդ Իրանում նահատակվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող ահաբեկիչների կողմից»։

Շարունակելով Իրանի ներքին գործերին միջամտող գործողությունները՝ Գերմանիայի կառավարությունը Ջամշիդ Շարմահդի մահապատժի դատավճռի կայացման դեմ բողոքելու պատրվակով՝  Բեռլինում  հեռացրել է Իրանի դեսպանատան երկու աշխատակցի։

Reuters-ը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը ի նշան բողոքի Ջամշիդ Շարմահդի մահապատժի վճռի դեմ,  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է արտգործնախարարություն։

 

 

Պիտակ