Փետրվար 23, 2023 09:10 Asia/Tehran
  • Իրանն աշխարհում իներորդն է՝ պողպատի արտադրության ոլորտում

Պողպատի համաշխարհային ասոցիացիան հայտարարել է, որ Իրանը, մեկ ցուցանիշով բարելավելով իր դիրքը, հում պողպատի արտադրության ոլորտում զբաղեցնում է աշխարհում 9-րդ տեղը։

Ասոցիացիան հայտարարել է, որ 2023 թվականի առաջին ամսում Իրանում արդյունահանվել է 2,7 մլն տոննա հում պողպատ, ինչն անցյալ տարվա արտադրության համեմատ աճել է 27,7 տոկոսով։
Ըստ այս հայտարարության՝ 2023 թվականի հունվարին աշխարհում պողպատ արտադրող 63 երկրների ընդհանուր արտադրանքը կազմել է 145 մլն 300 հազար տոննա, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 3,3 տոկոսով նվազել է: 
Այս ժամանակահատվածում 1-10-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Ամերիկան, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Գերմանիան, Բրազիլիան, Իրանը և Թուրքիան: