Մարտ 01, 2023 17:46 Asia/Tehran
  • Հայաստանի տարածքով Իրանի և Վրաստանի հաղորդակցության  ենթակառուցվածքների ամբողջականացումը

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի  նահանգապետը Հայաստանի տարածքով Իրանի և Վրաստանի  հաղորդակցության ենթակառուցվածքի  ամբողջականացումը համարելով  այս երկրի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտություններից մեկը, ասել է.«Որպես առևտրային մայրուղիներից մեկը՝ այս ճանապարհի  ակտիվացումը կարող է հեշտացնել երկու երկրների գործարարների շփումը և հիմք ստեղծել հետագա լայնածավալ հաղորդակցության համար»։

Աբեդին Խորրամը, ներկայացնելով պողպատի արտադրության, մասերի պատրաստման, առևտրային մեքենաների արտադրության, ջերմոցային մշակման, սննդամթերթի, կենցաղային իրերի, և մասնագիտացված արդյունաբերական ավանների ոլորտներում նահանգի հնարավորությունները, ասել է.«Արևելյան Ատրպատականը բազմաթիվ արտադրական  արդյունաբերություններում երկրի առաջատար նահանգներից  է համարվում,որը կարող է բավարարել տարածաշրջանի և հարևան երկրների շուկաների հիմնական կարիքները»:

Նշելով, որ Արևելյան Ատրպատականն ունի հզոր մասնավոր հատված, նա հավելել է.«Թավրիզը փայլուն անցյալ ունի առևտրի ոլորտում, և եթե մենք կարողանանք ասպարեզ հանել  մասնավոր հատվածը, իսկ  պետական ​​հատվածը  վերացնի խոչընդոտները, մենք արտաքին հաղորդակցության ոլորտում  հիմնարար վերափոխման ականատեսը կլինենք»:

Անդրադառնալով Վրաստանի դիրքին և այս երկրի հնարավորություններին՝ Արևելյան Ատրպատականի նահանգապետը նշել է, որ Եվրոպային  և ԱՊՀ երկրներին հասանելիություն ունենալու բերումով, այս երկրի հետ առևտրային հարաբերությունների և փոխանակումների զարգացումը նահանգի առաջնահերթություններից է։

Անդրադառնալով Վրաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքին և որոշ առավելություններին, այդ թվում արտոնյալ ազատ սակագներին և այս երկրում տարանցիկ միջանցքների առկայությանը, Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբն ասել  է.« Վրաստանը կարող է լինել մեր երկրի գործարարների և ներդրողների համար շատ լավ  թիրախային երկրներից մեկը»։