Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը այցելելու է Իրան
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարի Իրան կատարելիք այցի մասին։
Քազեմ Ջալալին «Պարլեմանսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է.«Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան պատրաստվում է մոտ ապագայում այցելել Իրան»։
َԱվելի վաղ Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Մոհամմադ Ռեզա Ֆարզինն այցելել էր Մոսկվա։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ ֆինանսական և բանկային փոխանակումները հեշտացնելու համար։
Իրանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերը, ստորագրելով ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիր, հիմք են ստեղծել բանկերի և առևտրականների միջև համագործակցության և փոխհարաբերությունների համար։