Associated Press. ԱՄՆ հրթիռային պաշարների վիճակը կրիտիկական է
Pars Today – Մի արևմտյան լրատվամիջոց գրել է, որ Իրանի դեմ պատերազմի պատճառով ԱՄՆ հրթիռային պաշարների, մասնավորապես՝ Patriot հրթիռների, վիճակը կրիտիկական է դարձել։
Mehr լրատվական գործակալությանը հղում անելով՝ Pars Today-ը հայտնում է, որ Եվրոպայում ԱՄՆ պաշտպանության գծով պաշտոնյան և ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա Associated Press-ին ասել են, որ ԱՄՆ-ի բանակը Եվրոպայում բախվել է առաջադեմ որսացող հրթիռների՝ «կրիտիկական մակարդակից գերազանցող» պակասի, ինչը հիմնականում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի դեմ պատերազմի պատճառով է։
ԱՄՆ պաշտպանության գծով պաշտոնյան ասել է. «Ամենամտագնապալի պակասը կապված է Patriot հակահրթիռների հետ, որոնք կարող են խոցել ռուսական արագընթաց բալիստիկ հրթիռները»։ ՆԱՏՕ-ի պաշտոնյան էլ հաստատել է, որ Եվրոպայում ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի շրջանում Patriot հրթիռների պաշարները ցածր մակարդակի վրա են։
ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան հավելել է. «Ռազմական բազայի կամ էլեկտրակայանի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է հայտնվել Ուկրաինայում տեղի ունեցածին նման իրավիճակում և հարվածի ենթարկվել»։
ԱՄՆ զինված ուժերը Եվրոպայում «հաստատ» չունեն բավարար քանակությամբ Patriot հրթիռներ՝ բալիստիկ հրթիռների ցանկացած հնարավոր հարձակում կանխելու համար, և ունեն միայն «շատ սահմանափակ հնարավորություններ» պաշտպանվելու մեկ բալիստիկ հրթիռային հարձակումից կամ իր ուղղությունից շեղվող մեկ ռուսական թափառող հրթիռից, ասել է ամերիկացի պաշտոնյան։